Զելենսկին Բայդենին խնդրել է հետաձգել Աբրամովիչի դեմ պատժամիջոցների կիրառումը․ WSJ
Advertisement 1000 x 90

Զելենսկին Բայդենին խնդրել է հետաձգել Աբրամովիչի դեմ պատժամիջոցների կիրառումը․ WSJ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խնդրել է հետաձգել ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, որպեսզի նա կարողանա միջնորդ հանդիսանալ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ, գրում է Wall Street Journal-ը։

Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն եւ Շվեյցարիան արդեն պատժամիջոցներ են կիրառել Աբրամովիչի նկատմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած կապերի համար։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատրաստ էր այս ամսվա սկզբին պատժամիջոցներ կիրառել Աբրամովիչի նկատմամբ, սակայն Սպիտակ տունը որոշել է ձեռնպահ մնալ, նշում է թերթը։