Մայլի Սայրուսի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մայլի Սայրուսի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

Երգչուհի, դերասանուհի Մայլի Սայրուսը պատմել է, որ ինքնաթիռը, որով ինքը Պարագվայ էր մեկնում, ստիպված է եղել վթարային վայրէք կատարել կայծակի հարվածի արդյունքում, հայտնում է Peopletalk-ը։

Աստղը վստահեցրել է, որ ինքն ու իր թիմն անվտանգ են, թեեւ չեղարկվել են Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում ելույթի ծրագրերը։

«Բոլորին, ովքեր անհանգստացել են ինձ համար․ մեր ինքնաթիռը հայտնվել է փոթորկի մեջ, դրան կայծակ է հարվածել։ Մենք անվտանգ ենք։ Բայց, ցավոք, մեզ այդպես էլ չի հաջողվել հասնել Պարագվայ»,- գրել է երգչուհին։

Տեսանյութը՝ այստեղ