Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյեի հարաբերություններն անգամ ամուսնալուծությունից հետո ամենաքննարկվողն են։ Վերջերս հայտնի դարձավ, որ զույգը պաշտոնապես ամուսնալուծվել է, ինչից հետո Քանյեն սկսեց հանգիստ չթողնել նախկին կնոջը, որի պատճառով ամբողջ համացանցը դեմ դուրս եկավ ռեփերին։
PeopleTalk-ը հայտնում է այս անգամ Քիմի պահվածքի մասին, ինչի պատճառով աղջկան առաջին անգամ սկսել են քննադատել․ կարծես թե, նա վերջնականապես որոշել է ձերբազատվել նախկինի հետ կապված ամեն ինչից։
Եվ այսպես, Քիմ Քարդաշյանը նախօրեին իր կայքում տեղադրել է նախկին ամուսնուն պատկանող Yeezy բրենդի սահմանափակ հավաքածուի սանդալներ և վաճառքի հանել դրանք 300-350 դոլարով։
«Միայն չասեք որ Քիմը վաճառում է իր օգտագործած սանդալները»,- գրել է մեկնաբանություններում աղջկա հեյթերներից մեկը։ Քիչ հետո Քիմը վաճառքից հանել է հավաքածուն․ հետաքրքիր է` վաճառվե՞լ է, թե պարզապես հասկացել է, որ դա ցածր արարք էր իր կողմից։