Elle Russia-ի մարտյան համարը քննադատել են շապիկին գրված Z տառի պատճառով։
Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկից ի վեր Z լատինական տառը դարձել է ռուսական ռազմական հատուկ գործողության աջակցության խորհրդանիշներից մեկը։ Տառը նաեւ ծառայում է 1997-ից մինչեւ 2012 թվականը ծնված սերնդի համար, եւ հենց այդ իմաստով է օգտագործվում շապիկի վրա. «Սերունդ Z» արտահայտությունը վերջին տարիներին շատ տարածված էր եւ լայնորեն օգտագործվում էր համաշխարհային մամուլում: