Ջենիֆեր Լոպեսը երաժշտական մրցանակաբաշխությանը մասնակցել է թափանցիկ զգեստով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ջենիֆեր Լոպեսը երաժշտական մրցանակաբաշխությանը մասնակցել է թափանցիկ զգեստով

Լոս Անջելեսում անց է կացվել «iHeartRadio Music Awards» մրցանակաբաշխության արարողությունը, որի գլխավոր աստղ է դարձել Ջենիֆեր Լոպեսը։ Արտիստը մրցանակաբաշխությանը մասնակցել է թափանցիկ զգեստով եւ ստացել «Կուռք» մրցանակը։

«Ես շատ եմ գնահատում այս մրցանակը։ Ես այս ամենը ձեզ համար եմ անում։ Շնորհակալություն բոլորին, ովքեր գալիս են իմ շոուներին, երգեր լսում, դիտում ֆիլմերն ու հետեւում ինձ։ Հենց դուք եք ինձ հնարավորություն տալիս ամեն օր ապրել այն կյանքով, որի մասին ես նույնիսկ չէի կարող երազել, երբ փոքր էի»,- բեմում կանգնած՝ ասել է երգչուհին։

Դահլիճում Ջենիֆեր Լոպեսի ելույթին հետեւում էին նրա սիրելին՝ Բեն Աֆելքը եւ նրա դուստը՝ Էմման, որոնք գնացել էին նրան աջակցելու։ Բենն իր հետ տարել էր նաեւ իր ու Ջենիֆեր Գարների տասնամյա որդուն։ Նախորդ տարի Բեն Աֆելքը եւ Ջենիֆեր Լոպեսը որոշել են իրենց հարաբերություններին երկրորդ հնարավություն տալ եւ վերամիավորվել էին բաժանվելուց 17 տարի անց։