Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է հայկական շոու բիզնեսի սեքսուալ ներկայացուցիչներին: Նրանք սոցցանցի իրենց էջերում պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում՝ ցույց տալով իրենց սլացիկ կազմվածքը: Ոնանք խոստովանում են, որ նման արդյունքի հասնելու համար պարբերաբար հաճախում են մարզասրահ և հետևում իրենց սննդակարգին:
Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը մշտապես աչքի է ընկել իր սլացիկ կազմվածքով:
Նա ժամանակ առ ժամանակ մեկնում է հանգստի և այնտեղից հաճախ է լողազգեստով լուսանկարներ հրապարակում՝ ցույց տալով սլացիկ կազմվածքն ու գեղեցիկ մարմինը:
Սակայն անգամ այդ լուսանկարներում դերասանուհին կարողանում է պահել սահմանն ու երբեք չի անցնում այն:
Նազենին հաճախում է յոգայի՝ մշտապես նշելով, որ դա օգնում է նաև պահպանել կազմվածքը:
Իվետա Մուկուչյան
Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայ հանդիսատեսին գրավեց ոչ միայն իր հզոր ձայնով ու գեղեցիկ երգեցողությամբ, այլև իր արտաքին տեսքով:
Երգչուհուն կարելի է դասել հայկական շոու բիզնեսի ամենահամարձակ երգչուհիների շարքին: Ժամանակ առ ժամանակ նա գեղեցիկ ֆոտոշարքեր է ներկայացնում՝ ցույց տալով սլացիկ կազմվածքը: Իվետան ունի գեղեցիկ մարմին և ճկուն է, ինչի վառ ապացույցը համերգների ժամանակ երգչուհու պարային շոուներն են:
Ի դեպ, վերջերս Իվետան ինստագրամյան իր էջում սեքսուալ լուսանկարներ էր հրապարակել, որոնք իրարանցում էին առաջացրել համացանցում:
Երգչուհին մշտապես հաճախում է մարզադահլիճ ու այնտեղից լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում՝ ցույց տալով, որ նրբակազմ մարմին ունենալու համար ինքը նաև մարզվում է:
Անահիտ Սիմոնյան
Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանին, թերևս, կարելի է համարել առաջիններից մեկը հայկական շոու բիզնեսում, ով չվախեցավ անկեղծ ու բաց հագուստներից:
Թեև Անահիտը մշտապես աչքի է ընկել իր սեքսուալ կազմվածքն ընդգծելու ցանկությամբ, սակայն ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Հայկոյից բաժանվելուց հետո Անահիտը սկսեց ավեի սեքսուալ լուսանկարներ հրապարակել՝ երբեմն ցույց տալով ավելին:
Բացի դրանից, երգչուհին նաև պարային տեսանյութեր էր հրապարակում, որոնցում ցուցադրում էր իր բարեմասնությունները:
Աստղիկ Սաֆարյան
Աստղիկ Սաֆարյանն այն երգչուհիներից է, ով մշտապես աչքի է ընկնում իր համարձակ կերպարներով, բաց ու սեքսուալ հագուստներով:
Երգչուհին ունի սլացիկ ու մարզված մարմին, ինչն էլ նրան հնարավորություն է տալիս կրել իր ուզած բացվածքով զգեստները:
Նա թեև վերջերս է դարձել 35 տարեկան, սակայն փաստ է, որ նա տարիների ընթացքում արտաքնապես ավելի է կատարելագործվում: