Սահմանափակ մատակարարումների պատճառով Եվրոպան կարող է առերեսվել դիզվառելիքի պակասի, հայտնում է Bloomberg-ը:
Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ հունվարի վերջի դրությամբ եվրոպական երկրներում մնացել է 247,4 մլն բարել միջին թորվածք։ Սա բավարար է 40 օրվա համար, նույնիսկ եթե տարածաշրջանը չի արտադրել կամ գնել լրացուցիչ վառելիք:
Պաշարների կրճատման արագությունը կախված կլինի երկրների՝ Ռուսաստանից եկող մատակարարումները փոխարինելու հաջողությունից: ԵՄ երկրների համար կարևոր է ռուսական վառելիքին հնարավորինս շուտ այլընտրանք գտնելը։
Իրավիճակը երկրներում տարբեր է. եթե Ֆինլանդիայում և Դանիայում 6 ամսվա համար բավարար են մասնավոր և պետական պահուստները, ապա Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Նորվեգիան պահուստներով կդիմանան 30 օրից մի փոքր ավելի: Միջինում Եվրոպայի երկրներն ունեն 40 օրվա պաշարներ: