Պարզվում է այս իրավիճակում իշխանության որոշ ներկայացուցիչներ կարողանում են հանգիստ խղճով քեֆ-ուրախություն անել։ Այս մասին գրել է antifake.am-ը։
«Մարտի 24-ից Արցախում իրադրությունը ծայրահետ լարված է։ Ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակվել է Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի վրա, գրավել գյուղն ու հարակից դիրքերը։ Թշնամին փորձում է առաջխաղացում ապահովել։
Ադրբեջանական ագրեսիային դիմակայում են Արցախի ՊԲ ստորաբաժանումները, Արցախի տարբեր շրջաններից Խրամորթ ու Քարագլուխ կամավոր մեկնած տղամարդիկ ու ռուս խաղաղապահները։ Արդեն իսկ հայկական կողմն ունի 3 զոհ, 15 վիրավոր։
Հայկական իշխանությունները իրավիճակին որևէ կերպ չեն միջամտում, բացի ռուս խաղաղապահներին մեղադրելուց։ Սա էլ ամենը չէ, պարզվում է այս իրավիճակում իշխանության որոշ ներկայացուցիչներ կարողանում են հանգիստ խղճով քեֆ-ուրախություն անել։ Երեկ՝ մարտի 25-ին, մի լավ քեֆ են արել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը և Լոռու ՔՊ-ական պարզպետ Արամ Խաչատրյանը։
Տեսանյութում ՔՊ-ական պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Արմեն Խաչատրյանը պարում է «Պատերազմ եք գնում, բարով գնացեք» երգի տակ։ Խնջույքը տեղի է ունեցել «Ashtarak Hall» ռեստորանում։ Խնջույքի հիմանական լուսաբանումն ապահոված մասնակիցներից մեկը լուսանկար է հրապարակել նաև Լոռու ՔՊ-ական մարզպետ Արմեն Խաչատրյանի հետ»,-գրել է կայքը։