Հարկային մարմինները «ՍԱՍ»-ում հայտնաբերել են ապրանքներ, որոնց վաճառքից պետությանը հարկ չի մուծվում. «Փաստ»
| Դիտվել է`
Երեկ, առավոտյան ժամը 10:00–ից հարկային մարմինները բազմաթիվ խմբերով միաժամանակ սկսել են ստուգումներ անցկացնել Երևան քաղաքի անխտիր բոլոր ՍԱՍ սուպերմարկետներում: Մասնագետների աչքից ոչինչ չի վրիպում: Ասում են’ սեփականատեր ՍԱՍ–ի Արտակը (Արտակ Սարգսյան) շոկի մեջ է: Առայժմ ստուգումների արդյունքների մասին դեռ վաղ է խոսելը, մանավանդ, հարկայիններն առայժմ ոչ մի ինֆորմացիա չեն հաղորդում: «Փաստին» հաջողվել է պարզել, որ հարկային մարմինները բոլոր սուպերմարկետներում հայտնաբերել են ապրանքներ, որոնց վաճառքից պետությանը հարկ չի մուծվում: Այսինքն, համակարգիչով տվյալներն անց են կացնում, կտրոն են տալիս, բայց իրավական, ընդհանուր վաճառքի մեջ այդ ապրանքների տվյալները չեն մտնում ու այդքան մասով հարկ չի վճարվում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ