«Մոռացել եմ, որ կին եմ». Լոլիտա
Advertisement 1000 x 90

«Մոռացել եմ, որ կին եմ». Լոլիտա

Լոլիտա Միլյավսկայան զրուցել է երկրպագուների հետ։ Սոցցանցերում նա խոստովանել է, որ իր կյանքը շատ է փոխվել։ Երգչուհին ուրախ է, որ իր ընտանիքը կարողացել է տարհանվել Կիեւից։ Արտիստուհին չի թաքցրել, որ շատ ծանր ապրումներ է ունենում։

«Վերջին մեկ ամսում բոլորովին մոռացել եմ, որ ես կին եմ։ Ես ոչ մի բանի չեմ դիպչել, բացի դույլերից, ավելից, դեղորայքից: Լվանալ, արդուկել։ Ընդհանուր առմամբ, ես ամեն ինչ արել եմ, որպեսզի ընտանիքիս անդամներն իրենց հանգիստ զգան», — ասել է Լոլիտան։

Երգչուհին շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր օգնություն են ցուցաբերել իր հարազատներին: «Նրանք գիշերելու համար գումար չեն վերցրել, սնունդ են բաժանել», — հայտարարել է Լոլիտան: