Հուզված թագուհին, էլեգանտ Քեմբրիջի դքսուհին և եվրոպացի արիստոկրատները. արքայազն Ֆիլիպի հիշատակի արարողությունը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հուզված թագուհին, էլեգանտ Քեմբրիջի դքսուհին և եվրոպացի արիստոկրատները. արքայազն Ֆիլիպի հիշատակի արարողությունը՝ ֆոտոշարքով

Այսօր Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի է ունեցել անցած տարի կյանքից հեռացած արքայազն Ֆիլիպի հիշատակի արարողությունը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներն այսօր առավոտյան ժամանել են Վեսթմինսթերյան աբբայություն՝ հարգանքի տուրք մատուցելու հանգուցյալ արքայազն Ֆիլիպի հիշատակին:

Սկզբում միջոցառմանն արքայազն Ֆիլիպի այրու՝  թագուհի Էլիզաբեթ Երկրորդի ներկայությունն առողջական խնդիրների պատճառով հարցականի տակ էր, սակայն թագուհին ժամանել է։ Ինչպես երևում է պարբերականի հրապարակած լուսանկարներից մեկում, տարեց միապետը չի կարողացել զսպել հուզմունքը:

Բացի այդ, արարողությանը ներկա են եղել արքայազն Չարլզը և Քորնուոլի դքսուհին, Քեմբրիջի դուքսն ու դքսուհին իրենց երեխաների հետ, արքայազն Էդվարդը և Ուեսեքսի դքսուհի Սոֆին, արքայադուստր Բեատրիսը և Էդուարդո Մապելի-Մոցզին, արքայադուստր Եվգենիան և Աննան:

Հիշատակի արարողությանը ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Նիդեռլանդների թագուհի Մաքսիման, Մոնակոյի իշխան Ալբերտ Երկրորդը, Իսպանիայի թագուհի Լետիցիան և շատ ուրիշներ:

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը չեն մասնակցել արարողությանը. ավելի վաղ Սասեքսի դուքսերը հայտնել էին, որ իրենք չեն կարող ժամանել Միացյալ Թագավորություն անվտանգության մակարդակի անբավարարության պատճառով:

tert.am



Նման նյութեր