Մահացել է Հայաստանի միակ թառ պատրաստող վարպետ Ալբերտ Զաքարյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կոմպոզիտոր Արա Գևորգյանը։
«Նա միակն էր, որ պատրաստում էր աշխարհում գոյություն չունեցող Բաս քանոն հայկական նոր գործիքը: Նա մնացել էր միակը, որը թառ էր պատրաստում:
Ափսոսում եմ, որ տարիներ շարունակ բոլոր հեռուստա-ռադիո եթերներից առաջարկում էի բացել երաժշտական գործիք պատրաստելու դպրոց կամ դասարան, բայց ափսոս չհասցրեցինք …
Հուսանք օրը կգա, կծնվեն ու կշարունակեն վարպետի գործը»,– գրել է Գևորգյանը։