Բրիթնին կրկին խոսել է նախկինի՝ Ջասթին Թիբերլեյքի մասին
Advertisement 1000 x 90

Բրիթնին կրկին խոսել է նախկինի՝ Ջասթին Թիբերլեյքի մասին

Բրիթնի Սփիրսի և Ջասթին Թիմբերլեյքի հարաբերությունները կարելի է համարել 2000-ականների ամենահայտնին ու ամենահետաքրքիրը։

Նրանց բաժանումը շատ սկանդալային էր և չնայած նրան, որ արդեն բավականաչափ ժամանակ է անցել և երկուսն էլ գտել են իրենց կեսերին, Բրիթնին առիթը բաց չի թողնում խոսել նախկինի մասին, սակայն ոչ այնքան լավ միտումով։

Ինչպես հայտնի է` այժմ երգչուհին վարում է ակտիվ ինստագրամյան կյանք և վերջերս իր ինստագրամյան հարթակում կրկին բացասական է արտահայտվել նախկինի վերաբերյալ։

«Երբ ես տառապում էի, մորս համար մեկ էր, նա զբաղված էր իմ կենսագրությամբ, մտածում էր միայն անունս փառաբանելու մասին: Նույնը Ջասթինը, իմ ամենավատ ժամանակաշրջանում նա օգտագործեց անունս` ասելով, իբրև թե իրեն անիծել եմ, որպեսզի իր առաջին սկավառակի թողարկումը լայն տարածում ստանա․․․ իմ շնորհիվ»։ Այս մասին տեղեկացնում է Peopletalk լրատվականը։