ԽՈՅԵՐ
Լավ կլինի` այսօր անկեղծ լինեք ձեր սիրելիի հետ: Հակառակ դեպքում, նա կամ ցուցադրաբար կնեղանա ձեզանից, կամ էլ ցույց չի տա, որ նեղացած է եւ կանի սեփական ենթադրությունները: Ի դեպ, երկրորդ տարբերակն ավելի վտանգավոր է:
ՑԼԵՐ
Այսօր աստղերը ձեզ խոստանում են հանդիպում հետաքրքիր զրուցակցի հետ, որի հետ կկարողանաք քննարկել ձեզ հուզող բոլոր հարցերը, այդ թվում՝ սիրային։ Կողմնակի հայացքը ձեր խնդիրների նկատմամբ կօգնի ձեզ հասկանալ՝ ճի՞շտ եք գործում դուք արդյոք, թե՞ ոչ։ Այսօր փորձեք ոչ միայն խոսել, այլեւ լսել, որքան էլ դժվար լինի դա։ Եթե հետեւեք սրան, ապա հնարավոր է այնպիսի մի խորհուրդ լսեք, որը կօգնի ձեզ սիրելիի հետ հարաբերություններում։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ հուշում են խորհել սիրելիի հետ հարաբերությունների հետագա ընթացքի մասին։ Հնարավոր է, դուք դժգոհ եք դրանց ընթացքից կամ էլ պարզապես վախենում եք դրանց նոր թափ հաղորդել։ Որքան էլ բարդ լինի ընտրությունը, այսօր դուք պետք է ծանրութեթեւ անեք բոլոր կողմ եւ դեմ փաստերը եւ առաջին քայլերը անեք դեպի ցանկալի ուղղությունը։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սիրելիի հետ կիսվել այն ամենով, ինչը թաքցրել եք նրանից։ Դուք ինչ-որ բան եք թաքցնում նրանից կամ էլ ամաչում եք նրան ձեր կյանքի որոշ դրվագներ պատմել։ Սակայն եկել է ժամանակը բոլոր խաղաքարտերը բացելու, մանավանդ որ՝ այսօր ձեր զուգընկերը հակված է ձեզ ընդառաջ գնալ եւ հասկանալ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Առյուծներին խորհուդ չի տրվում այսօր լինել այդքան համբերատար եւ հալած յուղի պես ընդունել սիրելիի բոլոր քմահաճույքները: Ավելի լավ է միանգամից ցույց տաք անհամաձայնությունը, քանի որ երեկոյան ամեն ինչ այնքան կկուտակվի ձեր մեջ, որ չեք կարողանա խուսափել մեծ սկանդալից:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս փոփոխություններ կատարել կյանքում եւ հատկապես՝ անձնական։ Ժամանակն է ինչ-որ բան փոխել ձեր կամ ձեր հարաբերությունների մեջ, որը խանգարում է դրանց զարգանալ եւ առաջ ընթանալ։ Դուք պետք է զրուցեք ձեր սիրելիի հետ։ Հնարավոր է՝ նա նույն բանն է զգում, եւ երկուսով ավելի հեշտ կարողանաք լուծել խնդիրները։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սրմատությունը իր գագաթնակետի վրա է, սակայն եթե այն ամբողջությամբ վատնեք սիրելիի հետ շփման ընթացքում, ապա հնարավոր է դիպչեք նրա ինքնասիրությանը։ Կույսերը պետք է առավելագույն դիվանագիտություն դրսեւորեն սիրելիի հետ հարաբերություններում։ Իսկ ավելի լավ է՝ բերանը փակ պահել այսօր։
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր դուք առավելագույն բավականություն կստանաք սիրելի անձնավորության հետ շփվելիս, ընդ որում՝ դուք դրա համար լրացուցիչ ջանքեր չեք գործադրի։ Աստղերն այսօրը իդեալական են դարձնում ջերմ, ընկերական շփման համար, որը կարող է հալեցնել սառույցը եւ ռոմանտիկ ընթացք տալ ամեաանմեղ զրույցին անգամ։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Փորձեք հիշել ձեր բոլոր բարեկամներին: Մտածեք` արդյոք կա՞ մեկը, որի հետ կարող եք լավ ժամանակ անցկացնել: Եթե այո, անցեք գործի, քանի որ ժամանցն, իրոք, խոստումնալից է լինելու:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ նայել ձեր շուրջը՝ գտնելու համար այն հնարավորություները, որոնք կյանքն ընձեռում է ձեզ։ Հնարավոր է՝ դրանք հենց ձեր քթի տակ են։ Դուք պետք է բացեք ձեր սիրտը ճակատագրին ընդառաջ, նոր ընկերների եւ նոր սիրո համար։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ հուշում են ականջ դնել ձեր երեւակայությունների եւ երազանքների ձայնին, հատկապես նրանց, որոնք վառ են եւ հաճախ են ձեզ այցելում։ Այսօր կկարողանաք հասկանալ դրանց թաքնված իմաստը։ Հնարավոր է՝ դրանցում խորհուրդ գտնեք, թե ինչպես վարվել սիրած անձնավորության հետ, իսկ եթե միայնակ եք, որտեղ եւ երբ գտնեք ձեր կեսին։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեզ չէր խանգարի ականջ դնել սիրելիի խորհուրդներին։ Չնայած նրան, որ դուք բավական ինքնուրույն եք, միայն ինքներդ ձեզ վրա պետք չէ հույս դնել։ Այսօր ձեր սիրելին հնարավոր է այնպիսի միտք կամ գաղափար տա, որը ձեզ թույլ կտա խուսափել մի շարք խնդիրներից կամ ինչ-ինչ հարցերի վրա լույս սփռել։