Covid-19-ով վարակվելուց հետոշաքարախտ ձեռք բերելու ռիսկերը 40 տոկոսով մեծանում են․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Covid-19-ով վարակվելուց հետոշաքարախտ ձեռք բերելու ռիսկերը 40 տոկոսով մեծանում են․ հետազոտություն

Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր հիվանդացել են Covid-19 կորոնավիրուսային վարակով, 40 տոկոսով ավելի հավանական է, որ ձեռք բերեն շաքարախտ (դիաբետ), քան նրանք, ովքեր չեն վարակվել կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով «Lancet Diabetes and Endocrinology» ամսագրում տպագրված լայնածավալ հետազոտությանը:

Նշվում է, որ հետազոտված մարդկանց մեծ մասի մոտ ախտորոշվել է դիաբետի երկրորդ տեսակը, ոչ թե առաջին: Որոշ հետազոտողներ կարծում են, որ կորոնավիրուսը կարող է մարդկանց մոտ զարգացնել նաև շաքարախտի նոր տեսակ, որի դեպքում որոշ բջիջներ սխալմամբ սկսում են բարձրացնել, այլ ոչ թե իջեցնել շաքարի մակարդակը արյան մեջ:

tert.am