Առողջական ինչ խնդիրներ կարող են զարգանալ սուրճի չարաշահման դեպքում. tert.am
Advertisement 1000 x 90

Առողջական ինչ խնդիրներ կարող են զարգանալ սուրճի չարաշահման դեպքում. tert.am

Սուրճից կախվածությունը հանգեցնում է քնի խանգարման, աշխատունակության անկման, գերգրգռվածության, ստամոքսի այրոցի առաջացման ու սրտամկանի վիճակի վատթարացման։ Այս մասին URA.RU-ի հետ զրույցում հայտնել է գաստրոէնտերոլոգ, սննդաբան Նուրիա Դիանովան։

Բժշկի խոսքով՝ օրական 8-10 բաժակ սուրճ օգտագործելու դեպքում մարդու նյարդային համակարգը չափից շատ է գրգռվում, խանգարվում է ընկալունակությունը, քունն ու աշխատունակությունը, ինչը տղամարդկանց մոտ կարող է հանգեցնել էրեկտիլ խանգարումների, սրտամկանի գերծանրաբեռնվածության, ստամոքսի այրոցի ու ստամոքսահյութի առատ արտազատման։

«Իսկ եթե այս ամենի հետ մեկտեղ մարդը նաև ծխում է, ապա կերակրափողն ուղղակի ոչնչանում է։ Սա է պատճառը, որ սուրճի գործածության դեպքում հավասարակշռություն է հարկավոր», – նշել է Դիանովան։

Իր հերթին սննդաբան Իրինա Պիսարյովան հավելել է, որ նման կախվածությունից կարելի է հեշտությամբ ազատվել ընդամենը մի քանի օրում։ Մասնագետի խոսքով՝ այս ըմպելիքը շատ արագ է կախվածություն առաջացնում և օրգանիզմն ավելի ու ավելի շատ կոֆեին է «պահանջում», սակայն բավական է ընդամենը երեք շաբաթ այն չխմել այս վնասակար սովորությունից վերջնականապես ազատվելու համար։

tert.am