Մոնակոյի արքայազն Ալբեր II-ի քույր, արքայադուստր Կարոլինայի բարձր հովանու ներքո այս տարի անցավ «Մոնտե-Կառլոյի մշակութային գարուն» փառատոնը, որը առաջին անգամ նվիրվեց հայկական մշակույթին։
Այսօր՝ ապրիլի 1-ին, իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնել է Սփյուռքի նախկին նախարարի խորհրդական Վրույր Փենեսյանը։
«Պատիվ ունեցա հանդիպել արքայադուստրին և նվիրել հայկական զարդանախշերով գրված ՄՈՆԱԿՈ նկարը իմ և համայնքի անունից, որը նկարել էր տաղանդաշատ նկարչուհի Լիանա Ռուստամյանը։ Մոնակո-Հայաստան հարաբերությունները շարունակաբար նոր լիցքեր են ստանում»,- գրել է նա։