Փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության անցկացման սկզբից ի վեր զոհվել Է ավելի քան 1 417 քաղաքացիական անձ եւ 2 038-ը՝ վիրավորվել: Այդ մասին ասված Է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության՝ ապրիլի 3-ին տարածված հայտարարության մեջ:
«Փետրվարի 24-ի առավոտյան 04:00-ից մինչեւ ապրիլի 2-ի 24:00-ն (տեղական ժամանակով) ՄԱԿ-ի վարչությունն արձանագրել Է 3 455 զոհ երկրի (Ուկրաինայի) քաղաքացիական բնակչության թվում. 1 417 սպանված եւ 2 038 վիրավոր»,- նշված Է հաղորդագրության մեջ: