Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն իր Facebook-ում գրել է, որ ռուսները փորձում են Վրաստանի տարածքով կազմակերպել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների մատակարարումը։
«Բացի այդ, Վրաստանի կառավարությունը դիտարկում է Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը»,- գրել է Գոնչարենկոն։
Վրաստանի ֆինանսների նախարարությունը պատասխանել է ուկրաինացի պատգամավորի մեղադրանքներին` դրանք անվանելով «լիովին անհիմն ու անհեթեթ»։
Գերատեսչությունում նշել են, որ Վրաստանը ամենախիստ վերահսկողությունն է իրականացնում երկրի բոլոր մաքսային անցակետերում և ստուգում է ապրանքների ներմուծումն ու արտահանումը։