44-օրյա պատերազմից հետո Նշան եւ Լիլիթ Օդաբաշյանները որոշել են մի փոքրիկ «Ամազոն» ստեղծել, հայկական արտադրանքն աշխարհին ճանաչելի դարձնել:
Հայկական արտադրանքը սփյուռքում եւ ամերիկյան սպառողին ճանաչելի դարձնելու նպատակով 2022 թվականի ապրիլի 10-ին Լոս Անջելեսում տեղի կունենա առաջին «Զատիկ» փառատոնը: Այս մասին «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասաց փառատոնի կազմակերպիչ Նշան Օդաբաշյանը, ով տիկնոջ՝ Լիլիթ Օդաբաշյանի հետ Buy Armenian-ի հիմնադիրներն են: Buy Armenian առցանց հարթակ է, որտեղ վաճառվում են հայ արտադրողների ապրանքները: Այն ստեղծվել է ԱՄՆ-ում 44-օրյա պատերազմից հետո: Լիլիթն ասում է՝ գաղափարը ծնվել է հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումից, այն է՝ յուրաքանչյուր հայ մի բան պետք է անի, որպեսզի Հայաստանը զարգանա, հզորանա, տնտեսությունը ոտքի կանգնի:
«Որպեսզի սփյուռքում քաջալերեինք, որ հայկականը գնեն՝ դրանով օգնելով մեր հայ արտադրողներին, ստեղծեցինք Buy Armenian հարթակը: Մեկ տարի ֆեյսբուքի խմբով ենք սկսել, բայց որպեսզի այդ գործը կայանար, ավելի արդյունավետ ու շարունակական լիներ, պետք է դառնար բիզնես: Հիմա արդեն ունենք 50 հազար անդամ: Պետք է, ոչ թե բոյկոտենք թուրքական ապրանքը, այլ քաջալերենք հայկական արտադրանքը»,- ասում է Լիլիթը:
Ամբողջությամբ՝ aravot.am