Քիմ Քարդաշյանը դիմել է իրավաբաններին, որպեսզի թույլ չտա, որ հրապարակվի նոր ինտիմ տեսանյութ՝ իր մասնակցությամբ։ Քարդաշյանն ունի մտավախություն, որ իր նոր բոյֆրենդ Ռեյ Ջեյը կարող է վաճառել նոր տեսանյութեր իր մասնակցությամբ։ Ինչպես հայտնում է The Sun պարբերականը, Քարդաշյանն իմացել է, որ Ռեյ Ջեյը մի քանի սեքս տեսանյութեր է տեսագրել իր մասնակցությամբ, որոնցում մի քանի կադրերը չափազանց ինտիմ բնույթի են։ Նա արդեն մի քանի հարյուր հազար դոլար է ծախսել փաստաբանների վրա։
Հիշեցնենք, որ առաջին ինտիմ տեսանյութերը Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ, համացանցում հայտնվել էին 2002 թվականին։ Շրջանառվող լուրերի համաձայն, դրան նպաստել էր նրա մայրը։ Այդ տեսանյութերի հրապարակումից մի քանի ամիս անց Քարդաշյանները իրենց սեփական ռեալիթի շուուն են թողարկում, որը դառնում է շատ հայտնի։ Եւս մեկ տեսանյութ այս տարվա հունվարին Ռեյ Ջեյից վերցրել է Քարդաշյանի նախկին ամուսին Քանյե Ուեսթը։