Ռուս երգիչ Վալերի Մելաձեն շնորհավորել է իր կրտսեր դստեր առաջին տարեդարձը և իր Telegram-ալիքում հրապարակել փոքրիկի հետ լուսանկար։
«Այսօր մեր դուստրը՝ Ագատուշկան մեկ տարեկան է։ Անքուն գիշերների և ոգևորությունների տարի, անսահման երջանկության տարի: Մեզ համար սա մեր բուռն կյանքի ևս մեկ տարին է, իսկ փոքրիկի համար սա մի ամբողջ կյանք է» – գրել է արտիստը:
Մելաձեն աղջկան մեծացնում է Վիագրա խմբի նախկին մենակատար Ալբինա Ջանաբաևայի հետ։ Զույգը սոցցանցերում հայտնել է, որ իրենք են հոգում դստեր մասին՝ առանց դայակների օգնության։ Նաև արտիստները մեծացնում են երկու որդի՝ 18-ամյա Կոնստանտինը և 7-ամյա Լուկան։
Իրինա Մալուխինայի հետ առաջին ամուսնությունից Մելաձեն երեք երեխա ունի։ Ավագ դուստրը՝ Ինգեն 31 տարեկան է, միջինը՝ Սոֆյան՝ 22, իսկ կրտսերը` Արինան՝ 19 տարեկան։ Աղջիկները շփվում են հոր հետ և նրա հետ նկարներով կիսվում սոցիալական ցանցերում։