Ապրիլի 8-ին ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ երգիչ Ֆիլիպ Կմիրկորովի հայրը վերակենդանացման բաժանմունքում է։
Այսօր վերջապես լրագրողներին հաջողվել է կապի դուրս գալ երգչի և նրա հոր հետ պարզելու, թե որն է եղել հիվանդանոցում հայտնվելու պատճառը և արդյոք ճիշտ էր երկրպագուների կողմից առաջարկված վարկածը, իբրև Ֆիլիպի հայրը կորոնայի հետևանքով բարդությունների առաջ է կանգնել։
Ֆիլիպի հայրը հաղորդել է, որ իրականում հիվանդությունը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ: Նա ունի ճնշման և հազի հետ խնդիր: Կիրկորովը այս առիթով ասել է. «Այս պահի դրությամբ ինձ համար առաջնային է հորս առողջությունը, Աստված իմ ես ամենաերջանիկ մարդը կլինեի, եթե ես նույնպես ապրեմ մինչև 90-ամյակս․ ցանկանում եմ նրան կրկին տեսնել իմ համերգային համալիրներում առաջին շարքերում նստած»։