«Գազպրոմ-Մեդիա»-ն բացառիկ պայմանագիր է կնքել դերասան, կատակերգու Միխայիլ Գալուստյանի հետ, «Կոմերսանտ»-ին հայտնել են հոլդինգում։
Պայմանագրի ժամկետն ու գումարային մանրամասները չեն հաղորդվում: Պայմանագրով նախատեսվում է, որ Գալուստյանը չի կարողանա մասնակցել «Գազպրոմ Մեդիա»-ից դուրս նախագծերին։
«Գազպրոմ-Մեդիա»-ի հետ նոր համաձայնագիրը նախատեսում է, որ Միխայիլ Գալուստյանը կխաղա ТНТ-ի և «Գազպրոմ-Մեդիայի» այլ ակտիվների նոր նախագծերում, կշարունակի վարել «Աստղերն Աֆրիկայում» շոուն TNT-ով, նկարահանվել իմիջային գովազդներում, դառնալ գովազդային անձ և ներկայացնել ապրանքնիշեր: