Ուկրաինայում պատերազմի սկզբից զոհվել է 197 երեխա, ևս 351 երեխա վիրավորվել է։ Այս մասին հայտնում է BBC լրատվամիջոցը հղում անելով Ուկրաինայի գլխավոր դատախազությանը։
Ամենաշատ զոհերը եղել են Դոնեցկի և Կիևի շրջաններում, որտեղ կա՛մ մարտեր են տեղի ունեցել, կա՛մ բնակավայրերը գրավվել են ռուսական զորքերի կողմից։ Գրասենյակից ընդգծել են, որ դրանք վերջնական տվյալներ չեն: