
«Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում հունվարի 21-ին վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու և 19-ամյա երկու քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: