Ռուսաստանի ղեկավարությունը դիվանագիտական նոտա է հղել ԱՄՆ-ին՝ կոչ անելով դադարեցնել զենքի մատակարարումն Ուկրաինային։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Ըստ թերթի՝ Մոսկվան զգուշացրել է Վաշինգտոնին, որ Կիեւին «զգայուն սպառազինության համակարգերի» մատակարարումը կարող է «սրացնել հակամարտությունը եւ անկանխատեսելի հետեւանքներ առաջացնել»։
Այս շաբաթվա սկզբին նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթին, որը կներառի 155 մմ տրամաչափի հաուբիցներ, անօդաչու թռչող սարքեր և զրահատեխնիկա, ինչպես նաև հակաօդային և հակատանկային զենքեր: