Մանհեթենում ավարտել են աշխարհի «ամենանիհար» երկնաքերի շինարարությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մանհեթենում ավարտել են աշխարհի «ամենանիհար» երկնաքերի շինարարությունը

Ապրիլի սկզբին պաշտոնապես ավարտվեցին «ShoP Architects» ընկերության կողմից նախագծված Steinway Tower երկնաքերի շինարարական աշխատանքները և շենքն այժմ պատրաստ է շահագործման: Այս շենքը հայտնի է որպես աշխարհի «ամենանիհար» երկնաքեր՝ բարձրության և լայնության 24:1-ի հարաբերակցությամբ:

Շենքի հիմնական մասը ներկայացված է 435 մետր բարձրություն ունեցող 84 հարկանի աշտարակի տեսքով։ Շենքի հիմքում պահպանվել է 16-հարկանի Steinway Building-ը (նույն ինքը Steinway Hall), որը կառուցվել էր 1925 թվականին։

Steinway Tower-ում տեղակայված են 46 ապարտամենտներ, որոնցից յուրաքանչյուրն առանձին հարկ է զբաղեցնում, գումարած դրան 14 ապարտամենտներ գտնվում են Steinway Hall-ում, այսպիսով ապարտամենտների ընդհանուր թիվը հասնում է 60-ի։

Շենքում կա նաև 25 մետրանոց լողավազան, ինչպես նաև այլ շքեղ հարմարություններ՝ ներառյալ ռեստորաններն ու առանձին ֆիթնես կենտրոնը՝ բաց պատշգամբով։

Երկնաքերի կառուցվածքը թռչնի փետուր է հիշեցնում, քանի որ այն դեպի վեր ուղությամբ աստիճանական թեքություն ունի: Երկնաքերի շինարարությունը սկսվել էր 2014 թվականին, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով այն մի քանի անգամ դադարեցվել էր: Արդյունքում շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 2 մլրդ դոլար։

The world’s skinniest skyscraper The Steinway Tower is ready for it’s first residents in New York City, NY, USA on April 9, 2022. Steinway Tower, or 111 West 57th Street, has a height-to-width ratio of 24:1, making it “the most slender skyscraper in the world,” according to the developers. At 1,428 feet, it is also one of the tallest buildings in the Western hemisphere, falling short of two others in New York City: One World Trade Center at 1,776 feet and Central Park Tower at 1,550 feet. The midtown Manhattan development includes 60 apartments spanning the tower’s 84 stories and the adjacent Steinway Hall building. Photo by Charles Guerin/ABACAPRESS.COM.

Ենթադրվում է, որ աշտարակի կառուցման համար օգտագործվել է հատուկ ամուր բետոն, որի բաղադրության մասին տվյալները չեն հանրայնացվում։ Շենքի վերին մասում տեղադրված է 800 տոննա կշռող դեմպֆեր, որի շնորհիվ երկնաքերը չի ճոճվում քամուց։

Հրապարակման պատրաստեց ita.am



Նման նյութեր