Ինչպե՞ս է ֆիզիկական ակտիվությունն ազդում ընկճախտի զարգացման վրա
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս է ֆիզիկական ակտիվությունն ազդում ընկճախտի զարգացման վրա

Սպորտով զբաղվելը կարող է ազդել ընկճախտի զարգացման եւ ընթացքի վրա: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են JAMA Psychiatry գիտական ամսագրում:

Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) բժշկության դպրոցի մասնագետներն ուսումնասիրել են 15 հետազոտության արդյունքում 191 000 մասնակցից ստացված տվյալները ֆիզիկական մարզանքների եւ դեպրեսիվ խանգարումների մասին: Ինչպես պարզվել է, ընկճախտի դեպքերի 12 տոկոսը կարելի էր կանխել սպորտով զբաղվելու միջոցով:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց մոտ, որոնք շաբաթական գոնե 2,5 ժամ զբաղվել են արագ քայլքով, դեպրեսիվ խանգարումներ զարգանալու ավելի քիչ հավանականություն է եղել, քան նրանց մոտ, որոնք ընդհանրապես որեւէ մարզանք չեն արել:

Բացի այդ, մարդիկ, որոնք ապահովել են ֆիզիկական ծանրաբենվածության ցանկալի մակարդակի կեսը, ընկճախտով հիվանդանալու 18 տոկոսով ավելի քիչ հավանականություն են ունեցել: Իսկ նրանց մոտ, ովքեր կատարել են ցանկալի մարզումներն ամբողջ ծավալով, ընկճախտի զարգացման հավանականությունը նվազել է 25 տոկոսով:

med.news.am