Եթե կողքիս չլիներ իմ ամուսինը, ես ոչինչ չէի ունենա. Էմմա Մանուկյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Եթե կողքիս չլիներ իմ ամուսինը, ես ոչինչ չէի ունենա. Էմմա Մանուկյան. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Էմմա Մանուկյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում:

«Նոր հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ստացա պրոդյուսեր Ելենա Արշակյանից ու անմիջապես  հաճույքով համաձայնեցի, քանի որ շատ հետաքրքիր ու պրոֆեսիոնալ դերասանական կազմ է հավաքված, նաև սցենարն ու կերպարս ինձ հետաքրքրեց: Մարմնավորում եմ մեկին, ով ունի դժբախտ պատմություն ու անասելի բարեհոգի է»,- նշեց Էմման ու շարունակեց խոսել իր հերոսուհու մասին.

«Արևիկը մի աղջիկ է, ով տարիներ առաջ գլխավոր հերոսի պատճառով կորցրել է Բշժկական համալսարանում սովորելու հնարավորությունը, չնայած նրան, որ կուրսում իր առաջադիմությամբ ամենափայլողն է եղել: Միաժամանակ, լինելով կոչումով բժիշկ, Արևիկը չի կարողացել հեռու լինել այդ ոլորտից ու որպես բուժքույր է սկսել աշխատել: Իր համար, իհարկե, շատ տխրեցնող փաստ է, որ իր մտերիմ համակուրսեցիները բժիշկներ են դարձել, իսկ ինքն ընդամենը` բուժքույր: Արևիկն իր բարությամբ վնասում է իրեն, նա մի կողմ է  դրել իր անձնական կյանքն ու նվիրվել է իրեն շրջապատողներին: Ունի հիվանդ մայր, ում խնամքով ջանասիրաբար զբաղվում է ու մոռացել ինքբ իրեն, թեև գլխավոր հերոսի նկատմամբ ունի շատ խորը սեր»:

 

Անդրադառնալով ընտանիքին` դերասանուհին նշեց, որ ինքն ու դերասան ամուսինը` Վիլեն Սարգսյանը, ցավոք, քիչ ժամանակ են տրամադրում հնգամյա դստերը.

«Վերջերս, երբ հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ գիշերը 5-ին դեռ աշխատում էինք, գլխավոր հերոս Գևորգը կատակելով ասաց` «Վեր կաց գնա տուն, բա դու ի՞նչ մայր ես, էսօր ամբողջ օրը քո երեխուն չես տեսել», ես էլ ծիծաղելով ասացի, որ մեկ-մեկ ինձ թվում է, թե իմ ծերությունը անցնելու է ու ես մահանալու եմ միայնության մեջ, ծերանոցում, որովհետև ես իսկապես ժամանկ չեմ կարողանում տրամադրել աղջկաս: Իրականում ես էլ, ամուսինս էլ անընդհատ զբաղված ենք աշխատանքով, և միայն ազատ ժամանակ լինելու դեպքում ենք մեր բալիկի հետ լինում: Բախտս բերել է, որ ունեմ այս ընտանիքը, քանի որ եթե կողքիս չլիներ իմ ամուսինը` իր համբերատարությամբ ու հասկացողությամբ, ապա ես ոչինչ չէի ունենա: Իհարկե, ընտանիքիս հետ քիչ ժամանակ անցկացնելու փաստն իմ ամենամեծ բացթողումն է: Դրա համար էլ աղջիկս չի սիրում ծնողների մասնագիտությունը, հեռուստացույցով մեզ չի նայում ու չի հետաքրքրվում»,- պատմեց Էմման` նշելով, որ առաջիկա տարիներին չի պատրաստվում կրկին մայրանալ:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր