Լվովի ուղղությամբ 4 հրթիռային հարված է հասցվել. հայտնի է զոհերի թիվը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լվովի ուղղությամբ 4 հրթիռային հարված է հասցվել. հայտնի է զոհերի թիվը

Լվովի ուղղությամբ 4 հրթիռային հարված է հասցվել: Այս մասին հայտնել է Լվովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին: Ժամը 10-ի դրությամբ հայտնի է վեց զոհվածի և ութ վիրավորի, որոնց թվում կա մեկ երեխա, ասել է Կոզիցկին։

Նրա խոսքով՝ այն օբյեկտները, որոնց վրա հարվածներ են հասցվել, զգալի վնաս են կրել։

«Ռուսները շարունակում են օդից բարբարոսաբար հարձակվել ուկրաինական քաղաքների վրա՝ ցինիկաբար հայտարարելով ողջ աշխարհին իրենց «իրավունքը» … սպանել ուկրաինացիներին»,- Twitter-ում մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։