Կորոնավիրուսի օմիկրոն շտամը 3 անգամ մեծացնում է երեխաների մոտ բրոնխների եւ շնչափողի բորբոքման հավանականությունը։ Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որի արդյունքները նկարագրվել են JAMA Pediatrics ամսագրում։
Ամերիկացի գիտնականները վերլուծել են ավելի քան 18 000 երեխաների տվյալներ, որոնք վարակվել են COVID-19-ով 2020թ․ մարտից 2022թ․ փետրվարն ընկած ժամանակահատվածը։ Երեխաներից շատերը տառապել են տրախեոբրոնխիտից եւ կորոնավիրուսային վարակի հետեւանքով առաջացած այլ բարդություններից։ Նման դեպքերի համամասնությունը կազմել է 4,1 տոկոս՝ SARS-CoV-2 կորոնավիրուսի այլ տարբերակներով հիվանդների 1,5 տոկոսի դիմաց։
Ըստ բժիշկների՝ տրախեոբրոնխիտով հիվանդ երեխաների մոտ 20 տոկոսը հայտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, եւ նրանց անհրաժեշտ է միացնել թոքերի արհեստական օդափոխության համակարգին։