Ինչպես հայտնի է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարբեր առիթներով ու գործերով հաճախակի է բացակայում Հայաստանից, ինչը վերջերես Hayeli.am-ի հետ զրույցում հաստատել էր նաև նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Հայտնի է նաև, որ պաշտոնին հրաժեշտ տալուց հետո նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս հաճախակի է արտերկիր մեկնում: Hayeli.am-ի տեղեկություններով, նմանատիպ այցերից մեկի ժամանակ խաչվել են Ռեբերտ Քոչորյանի և Հովիկ Աբրահամյանի թռիչքային ուղղությունները. նրանք հանդիպել են ինքնաթիռում և մոտ 40 րոպե առանձնազրույց ունեցել: