«Հարի Փոթերը» (անգլ.՝ «Harry Potter») բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի հայտնի վիպաշարն է։ Ամեն մի վեպը նկարագրում է գլխավոր հերոս երեխա-կախարդ Հարի Փոթերի կյանքի մեկ տարին։ Բոլոր 7 մասն էլ դարձել են բեսթսելլերներ և թարգմանվել են բազմաթիվ լեզուներով (առաջին գիրքը՝ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը», թարգմանվել է նաև հայերեն)։
Ստեղծագործության մեջ հանդիպում ենք էլֆերի, դիցաբանական մի շարք էակների՝ միաեղջյուր, ցլամարդ և այլն:
Ներկայացնում ենք 20 կախարդական ճշմարտություններ «Հարի Փոթերից», որոնք օգնում են ապրել:
«Երջանկություն կարելի է ձեռք բերել նույնիսկ ամենամութ ժամանակներում, եթե չեք մոռանում դիմել լույսին»:
Ամեն ինչ հնարավոր է, եթե կա բավարար վճռականություն:
Չի կարելի կառչել երազանքներից և երազներից՝ մոռանալով կյանքի մասին:
Մարդը բնավորության հատկանիշ չէ, այլ կատարված ընտրություն:
Ինչքան շատ ես քո կյանքում դու հոգ տանում կամ անհանգստանում ինչ-որ բանի մասին, այնքան ավելի դժվար է դա կորցնելը:
Ճշմարտությունն ամենահիասքանչ և ամենավտանգավոր բանն է, դրա համար դրան պետք է մեծագույն զգուշությամբ մոտենալ:
Ամեն ինչ միշտ կոչիր իրենց անուններով: Անվան հանդեպ վախն ուժեղացնում է վախը նրա հանդեպ, ով այն կրում է:
Մեզանից յուրաքանչյուրը վստահ է, որ, իբր, կարող է շատ ավելի կարևոր բան ասել, քան այն ամենը, ինչ մտածում է ուրիշը:
Մեծագույն թուլությունն անկարողությունն է՝ հասկանալ այն, որ կան շատ ավելի վատ բաներ, քան մահը:
Շատ ավելի հեշտ է ներել մարդկանց այն բանի համար, որ նրանք ճիշտ չեն, քան՝ նրանց ճիշտ լինելու համար:
Շատ մեծ խիզախություն է պետք թշնամիներին դիմակայելու համար, բայց ոչ պակաս խիզախություն է պետք, որպեսզի դիմակայեք ընկերներին:
Հնարավոր է՝ իշխանության համար ամենից լավ հարմարված են նրանք, ովքեր երբեք դրան չեն ձգտել:
Գաղտնիքը և սուտն այն է, ինչը մենք ընդունում ենք՝ դառնալով մեծահասակ:
Խղճա նրանց, ովքեր ապրում են առանց սիրո:
Անցյալը շատ ծանր է լինում, որպեսզի կարողանաս այն միշտ տանել:
Վեճը կործանարար է ընդհանուր գաղափարի համար:
Մեր ընտրությունը, ավելի շատ, քան մեր ընդունակությունները, ցույց են տալիս մեր էությունը:
Հասունությունը դառնում է հիմար և մոռացկոտ, երբ սկսում է չգնահատել պատանեկությունը:
Որոշումները, որոնք մենք ընդոնում ենք, այլ ոչ թե մեր ընդունակությունները, ցույց են տալիս, թե մենք ով ենք իրականում:
Կարևոր չէ այն, թե դու ինչպես ես ծնվել, այլ այն, թե ինչպիսին ես դարձել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը