Գարեջուրն ու ոգելից խմիչքները հանգեցնում են ճարպի կուտակման, ինչը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, նյութափոխանակության համախտանիշի եւ այլ հիվանդությունների զարգացման ռիսկը։ Այնուամենայնիվ, հիվանդությունների եւ գինու միջեւ նման կապ չի հայտնաբերվել, կարծում են Այովա համալսարանի գիտնականները:
Նեյրոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտ Բրիթանի Ա. Լարսենի գլխավորությամբ եւ Obesity Science & Practice ամսագրում հրապարակված հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ չափավոր քանակությամբ սպիտակ գինի խմելը կարող է խտացնել ոսկորները տարեց մարդկանց մոտ:
Գիտնականները գնահատել են 40-79 տարեկան 1869 մարդու առողջական տվյալները։ Նրանք զեկուցել են ժողովրդագրական գործոնների, ալկոհոլի օգտագործման, սննդակարգի եւ ապրելակերպի մասին: Այնուհետեւ մասնակիցներից արյան նմուշներ են վերցվել։
Պարզվել է, որ ավելի շատ գարեջուր եւ ալկոհոլային խմիչքներ օգտագործելը հանգեցրել է ավելի շատ ճարպի կուտակման։ Կարմիր գինու չափավոր օգտագործումը կապված է եղել ճարպի ավելի քիչ կուտակման հետ: Իսկ սպիտակ գինու չափավոր օգտագործումը կապված է եղել ոսկորների խտացման հետ։