Օդի աղտոտվածությամբ Երևանը Եվրոպայի ամենակեղտոտ մայրաքաղաքն է
Մենք ամեն օր Երևանում շնչում ենք նորմայից մոտ 7 անգամ կեղտոտ օդ, որը սրտանոթային, քաղցկեղածին հիվանդությունների լուրջ պատճառ է դառնում։ Երևանի օդը էական վնաս է առաջացնում նաև երեխաների առողջությանը։
Մթնոլորտային աղտոտվածությունը բնապահպանական կարևորագույն խնդիր է, սակայն մենք դրան պատշաճ ուշադրություն չենք դարձնում։
Երևանում հանրային և ջրային տարածքների շեշտակի աճը պետք է դառնա քաղաքի զարգացման կարևորագույն ուղղությունը, սակայն քաղաքի բազմաթիվ հատվածներ ուղղակի փոշու մեջ թաղված են, տարիներով չմաքրված։
Փողոցների և բակերի մաքրությունը, դրանց լվանալը պետք է իրականացվի բարձր մակարդակով։ Մթնոլորտային աղտոտվածության մակարդակի բարելավումը՝ առնվազն 3 անգամ, պետք է դառնա Երևանի գլխավոր թիրախներից մեկը։
Մեր երեխաների առողջության համար Երևանում ապրելը այսօրվա գլխավոր խնդիրներից է, որի լուծման ուղղությամբ հստակ քայլերը պետք է սկսել օր առաջ։