Որ ըմպելիքները չի կարելի խմել քնելուց առաջ
Advertisement 1000 x 90

Որ ըմպելիքները չի կարելի խմել քնելուց առաջ

Որոշ ըմպելիքներ երեկոյան խմելու դեպքում կարող են ազդել քնի որակի վրա։ Մասնագետները խորհուրդ են տալիս վերանայել հետեւյալ ըմպելիքների օգտագործումը։

Գազավորված ըմպելիքներ

Երեկոյան ժամերին գազավորված ըմպելիք խմելն անպայման կազդի ձեր քնի վրա։ Գազավորված ըմպելիքները պարունակում են կոֆեին եւ շատ շաքար՝ կոֆեինը կարող է դժվարացնել քնելը, իսկ շաքարը կարող է ազդել քնելու ունակության վրա: Հետազոտությունների համաձայն՝ մարդիկ, որոնք օրական մեծ քանակությամբ շաքար են օգտագործում, հաճախ են արթնանում գիշերը:

Գինի

Քնելուց առաջ գինի խմելը կարող է խախտել ձեր ցիրկադային ռիթմը: Թեեւ մարդը կարող է արագ քնել ալկոհոլ օգտագործելուց հետո, նա, ամենայն հավանականությամբ, հաճախակի արթնանա գիշերը եւ քնի որակը վատը կլինի: Ալկոհոլը ազդում է օրգանիզմում քիմիական նյութերի բնականոն արտադրության վրա, որոնք քնկոտություն են առաջացնում, երբ երկար ժամանակ արթուն եք, եւ անհետանում են բավականաչափ քնելուց հետո:

Ջուր

Ըստ Sleep Education-ի հետազոտության՝ առողջ երիտասարդների մոտ գիշերը մեզի արտազատումն ավելի ցածր է, քան ցերեկը: Սրա շնորհիվ մարդը գիշերը չի արթնանում զուգարան գնալու համար։ Սակայն երեկոյան չափից շատ ջուր խմեու դեպքում այս բալանսը կարող է խախտվել: Ջրազրկումը կանխելու համար խորհուրդ է տրվում օրվա ընթացքում շատ ջուր խմել, ոչ թե երեկոյան։

news.am