Նախնական տվյալներով Մակրոնը վերնըտրվել է Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում
Advertisement 1000 x 90

Նախնական տվյալներով Մակրոնը վերնըտրվել է Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նախագահի ընտրությունների երկրորդ ու որոշիչ փուլի քվեարկության նախնական տվյալներով առաջ է անցել իր մրցակից, Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության ներկայացուցիչ Մարին Լը Պենից։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով BFMTV հեռուստաընկերության՝ ընտրատեղամասերից ստացված տեղեկություններին։

Մակրոնը, նախնական տվյալներով, ստացել է ընտրողների ձայների 57,6 տոկոսը, Լը Պենը՝ 42,4 տոկոսը։

Ընդդիմության առաջնորդն ընդունել է պարտությունը, սակայն խոստացել կատարել իր պարտականությունները ֆրանսիացիների նկատմամբ։ Մասնավորապես, Լը Պենը հայտարարել է, որ իր կուսակցությունը մեծ պայքար է սկսելու խորհրդարանական ընտրություններում։

 



Նման նյութեր