Սննդային ինչպիսի սովորություններն են երիկամների քարեր առաջացնում
Advertisement 1000 x 90

Սննդային ինչպիսի սովորություններն են երիկամների քարեր առաջացնում

Մսի, ոսկորներից խիտ ապուրների, ինչպես նաեւ սպանախի ու թրթնջուկի չարաշահումը կարող է հանգեցնել երիկամների քարերի առաջացման։ Այս մասին զգուշացնում է սննդաբան, նեֆրոլոգ Աննա Կորոբկինան (Ռուսաստան)։

«Ռիսկի խմբում են նրանք, ովքեր շատ քիչ հեղուկ, շատ միս, ոսկորներից խիտ ապուրներ են օգտագործում, [կամ] սպանախ, թրթնջուկ, եթե խոսքը բուսակերների մասին է»,- ասել է Կորոբկինան:

News.ru-ն փոխանցում է, որ երիկամներն, ըստ փորձագետի, «համբերատար» օրգան են, ուստի այստեղ գոյացությունները երկար ժամանակ իրենց մասին կարող են զգացնել չտալ: Երիկամների քարերը կարող են պատահաբար հայտնաբերվել մեզի անալիզի միջոցով եւ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ:

Եթե քարերը մեծ չեն, բժիշկը կարող է զննում եւ քարերի բնույթից կախված դիետա խորհուրդ տալ:

news.am