Վարդապետը Facebook-յան իր էջում գրել է. «Այսօր իմ սիրելի բանաստեղծի, մտավորականի և մեծ հայի` ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ծննդյան օրն է, որի բոլոր ստեղծագործություններն ըմբոշխնել եմ ճեմարանական տարիներին, երբ մեզ «պատժել» և Սևանից Երևան էին բերել:
Հայի նման հակասական է նա` հուզախառն, խորը, սթափեցնող, սիրառատ ու հայրենապաշտ, բայց միևնույն ժամանակ` նաև իրական և մեր սրբազան հողի ջերմությունն ու զորությունն ապրած:
Մի պահ կտրվե´ք այս անդեմ և անգաղափար քաղաքական մթնոլորտից և Սևակ ընթերցե´ք. գուցե գտնեք նաև Ձեր բազում հարցերի պատասխանները…»: