Մասնագետը նշել է՝ ցիստիտի բուժման որ տարածված մեթոդն է վտանգավոր առողջության համար
Advertisement 1000 x 90

Մասնագետը նշել է՝ ցիստիտի բուժման որ տարածված մեթոդն է վտանգավոր առողջության համար

Ցիստիտը միզապարկի լորձաթաղանթի ինֆեկցիոն բորբոքային հիվանդություն է, որը բավական տարածված է, դրսևորվում է մի շարք տհաճ ախտանշաններով և կարող է քրոնիկ բնույթ ստանալ։ Զարգացման սկզբնական փուլում մարդիկ սովորաբար պատշաճ ուշադրություն չեն դարձնում այս հիվանդությանը, մինչդեռ հետագայում այն կարող է լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ։

Ցիստիտի դեպքում մարդիկ հաճախ կիրառում են բուժման տարածված մեթոդներ, որոնք իրականում կարող են ոչ միայն անարդյունավետ լինել, այլև վտանգավոր։ Սխալ խորհուրդներին հետևելը կարող է բարդացնել հետագա բուժումը, ուստի նյարդաբան Տատյանա Ստեցկայան իր թելեգրամյան ալիքում անդրադարձել է այս հիվանդության բուժման մեթոդներից մեկին՝ նշելով, թե ինչ խնդիրների այն կարող է հանգեցնել։

Մասնագետի խոսքով՝ այս հիվանդության բուժման ամենատարածված ու վտանգավոր ժողովրդական միջոցներից մեկը տնտեսական օճառի գործածությունն է։ Ցիստիտի դեպքում ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս հաճախ լվացվել տնտեսական օճառով, մինչդեռ այս պրոցեդուրան կարող է շատ վտանգավոր լինել։ Բանն այն է, որ օճառով լվացումներ անելը նպաստում է հեշտոցի թթվայնության մակարդակի և միկրոբիոմի փոփոխության, ինչն էլ հետագայում ոչ միայն չի բուժի ցիստիտը, այլև կնպաստի խնդրի խորացմանը։

Ինչպես նշել է մասնագետը, այս հիվանդության սրման դեպքում հարկավոր է դեղորայքային բուժում, սակայն ուրոլոգիական նշանակության դեղերը ոչ մի դեպքում չի կարելի ընդունել ինքնուրույն։ Սա է պատճառը, որ հարկավոր է անպայման դիմել մասնագետին և ընդունել դեղորայքը միայն բժշկի ցուցումով։

Ինչ վերաբերում է հիվանդության զարգացմանը նպաստող գործոններին, ապա մասնագետը շեշտում է, որ դրանք խիստ տարբեր են և դրանց շարքին կարող են դասվել անձնական հիգիենայի միջոցները, ներքնազգեստն ու անգամ հիվանդի սննդակարգը։

tert.am