WSJ-ն խոսել է Պուտինի, Կաբաևայի և նրանց երեք երեխաների մասին
Advertisement 1000 x 90

WSJ-ն խոսել է Պուտինի, Կաբաևայի և նրանց երեք երեխաների մասին

The Wall Street Journal-ը պնդում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարմնամարզուհի Ալինա Կաբաևայից երեք երեխա ունի, և ԱՄՆ-ն մտածում էր նրա դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին, բայց «վերջին պահին» հրաժարվեց այդ գաղափարից։ Այս մասին հաղորդում է BBC-ն:

Մինչ այժմ Պուտինի և Կաբաևայի ենթադրյալ հարաբերությունների թեման տաբու էր ոչ միայն ռուսական, այլև արևմտյան լրատվամիջոցների մեծ մասում։

Ամերիկյան Wall Street Journal-ի հրապարակման պատճառն այն տեղեկությունն էր, որ Կաբաևան կարող էր պատժամիջոցների ենթարկվել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության հետ կապված, բայց չի ընդգրկվել պատժամիջոցների ցուցակներում՝ իբր Պուտինին չբարկացնելու համար։