Իսրայելի վարչապետի ընտանիքը մահվան սպառնալիքով եւ մարտական փամփուշտով նամակ է ստացել
Advertisement 1000 x 90

Իսրայելի վարչապետի ընտանիքը մահվան սպառնալիքով եւ մարտական փամփուշտով նամակ է ստացել

Իսրայելի ոստիկանությունը սկսել է վարչապետ Նաֆթալի Բենեթին սպանության սպառնալիքների գործով հետաքննությունը, հայտնում է AP-ն։

Բենեթի ընտանիքը մահվան սպառնալիքով եւ մարտական փամփուշտով նամակ է ստացել։ Ոստիկանությունը հայտնել է, որ հանցագործությունների հետաքննության վարչությունը եւ ներքին անվտանգության ՇԱԲԱԿ ծառայությունը հետաքննություն են սկսել։

Գործի լրացուցիչ մանրամասները գաղտնազերծվել են։ Բենեթի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ վարչապետի ընտանիքին ուղղված նամակի պատճառով անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են:

Բենեթը կառավարությունն անցյալ տարի է ձեւավորել։ Նա ղեկավարում է ութ կուսակցություններից կազմված կոալիցիան՝ ծայրահեղ ազգայնականներից մինչեւ փոքր իսլամիստական կուսակցություն, որոնք միավորվել են՝ որպես երկարամյա վարչապետ Բենիամին Նեթանյահուին ընդդիմություն:

Բենեթը եւ կոալիցիայի մյուս առաջնորդները մահվան սպառնալիքներ էին ստացել, եւ անցյալ հունիսին նոր կառավարության ձեւավորումից առաջ նրանց անվտանգության լրացուցիչ միջոցներ են տրամադրվել:

Վարչապետի պաշտոնում Բենեթի նախորդներից մեկը՝ Իցհակ Ռաբինը, սպանվել է 1995 թվականին՝ կրոնական ազգայնական ծայրահեղականի կողմից՝ Թել Ավիվում խաղաղ ցույցից հետո։

 



Նման նյութեր