COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց իրականացվում է խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
Առաջնահերթությունը տրվում է ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես`
- 65 և բարձր տարիքի անձինք,
- քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
- բուժաշխատողներ և այլն։