Կանանց 4 սովորություններ, որոնք նպաստում են թրոմբոզի առաջացմանը
Advertisement 1000 x 90

Կանանց 4 սովորություններ, որոնք նպաստում են թրոմբոզի առաջացմանը

Կնոջ կենսակերպը կարող է նպաստել թրոմբոզի զարգացմանը, կարծում է ալերգոլոգ-իմունոլոգ Եկատերինա Լավրենտեւան (Ռուսաստան)։ Նա նշել է 4 սովորություններ, որոնք հատկապես վտանգավոր են անոթների համար.

Ծխելը

Թրոմբոզ հրահրող սովորությունների շարքում կարեւոր տեղ է գրավում ծխելը, որը հրահրում է աթերոսկլերոտիկ սալիկների ձեւավորում, որոնք անխուսափելիորեն հանգեցնում են ոչ միայն սրտանոթային պաթոլոգիաների, այլ նաեւ թրոմբոզի զարգացման։

Ալկոհոլը

Ալկոհոլի օգտագործվող քանակությունը նույնպես խորհուրդ է տրվում նվազեցնել, քանի որ այն առաջացնում է ջրազրկում, ինչի ահետեւանքով արյունն ավելի խիտ ու մածուցիկ է դառնում։

Նստակյաց ապրելակերպը

Մասնագետի խոսքով՝ թրոմբոզի պատճառ կարող են լինել ոչ բավարար շարժվելը, նստակյաց ապրելակերպը եւ սպորտի անտեսումը։

Հակաբեղմնավորիչների ընդունումը

Հակաբեղմնավորիչ միջոցների ընդունումը նույնպես կարող է ռիսկի գործոն լինել: Խմելու հակաբեղմնավորիչները իրենք էլ են նպաստում թրոմբների առաջացմանը, սակայն եթե դրանք զուգակցվում են այլ վատ սովորությունների, օրինակ՝ ծխելու հետ, ապա թրոմբոզի առաջացման վտանգը բազմապատկվում է։

Մասնագետը հիշեցրել է նաեւ, թե որքան կարեւոր է չանտեսել հիվանդության տագնապալի ախտանիշները։ Ժամանակին բժշկի դիմելու եւ անալիզներ հանձնելու դեպքում կարելի է կանխել սրտանոթային համակարգի պաթոլոգիական փոփոխությունները։

news.am