Սոչիում շունը մահացու կծել է երեխային. աղջիկը եկել էր Սարատովից՝ մասնակցելու Ռուսաստանի շախմատի մանկական առաջնությանը։ Այս մասին տեղեկացնում է Mash-ը իր տելեգրամյան հարթակում։
12-ամյա Պոլինա Կունիկովան մրցաշարին մոր հետ էր։ Նա միայնակ զբոսանքի է գնացել՝ ծնողի թույլտվությամբ։ «Իլոնա» առողջապահական և կրթական կենտրոնի մոտ, որտեղ նրանք ապրում էին, ցանկապատի հետևում տեսել է շան ձագեր և բարձրացել է նրանց շոյելու։
Աղջկա վրա հարձակվել է շունը և կծել երեխային։ Մեկ ժամ անց դին նկատել է անցորդը, երբ գնացել է շներին կերակրելու։