Փարիզում հայտնվել են առաջին անվարորդ ավտոբուսները
Advertisement 1000 x 90

Փարիզում հայտնվել են առաջին անվարորդ ավտոբուսները

Փարիզի իշխանությունները քաղաքում գործարկել են երկու անվարորդ փոքր ավտոբուսներ՝ էլեկտրական շարժիչներով: Առայժմ այս նախագիծը  համարվում է փորձարարական, բայց դրա հաջողության դեպքում քաղաքի իշխանությունները պատրաստ են հետագայում էլ զարգացնել այդ փոխադրամիջոցը:

Երկու ավտոբուսներն էլ երթևեկում են Փարիզի 13-րդ օկրուգում՝ Լիոնի կայարանի և Աուստեռլիցի կայարանի միջև: Դրանք շարժվում են բացառապես առանձնացված գծով, որով այլ փոխադրամիջոց չի երթևեկում:

Ավտոբուսներից յուրաքանչյուրը հիշեցնում է ոչ մեծ սնդուկ անիվների վրա և տեղավորում է 12 մարդ: Այն հանդերձված է լազերային հեռաչափերով և ամբողջ պարագծով տեղակայված բազմաթիվ խցիկներով՝ մարդկանց և ավտոմեքենաների հետ բախումները կանխելու համար:

Ավտոբուսները ոչ միայն վարորդ, այլև վառ արտահայտված առջևի և հետևի մաս չունեն: Ժամանելով նշանակման վայր՝ այն կարող է, առանց շրջադարձման, միանգամից շարժվել հետ՝ ֆունիկուլյորի վագոնի նման:

Փարիզի փոխքաղաքագլուխ Ժան Լուի Միսիկան լրագրողներին հայտարարել է, որ անվարորդ փոխադրամիջոցները շուտով հեղափոխություն կկատարեն քաղաքային տրանսպորտի աշխարհում և լիովին կփոխեն մարդկանց կյանքը մեծ քաղաքներում:

Հեռանկարում քաղաքային իշխանությունները հուսով են նման ավտոբուսներով փոխարինել արվարձանային գնացքները, որոնք Փարիզի մերձակա ոչ մեծ քաղաքները միացնում են մեգապոլիսի հետ: Փորձի արդյունքները կամփոփեն երեք ամիս հետո: