Ծնվել է ամերիկա-ավստրալացի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնի իններորդ երեխան: Այդ մասին People հրատարակությանը հայտնել է դերասանի ներկայացուցիչը:
61-ամյա Գիբսոնի սիրեցյալը՝ 25-ամյա սցենարիստ Ռոզալինդ Ռոսը, տղա է ունեցել Լոս Անջելեսում: Նրան անվանել են Լարս Ջերարդ: Դերասանն սկսել է Ռոսի հետ հանդիպել երկու տարի առաջ: Վերջինիս համար այս երեխան առաջինն է դարձել:
Բացի նորածին Լարսից, Գիբսոնը երկու դուստր և վեց որդի ունի: Ռոբին Մուրի հետ ամուսնությունից ծնվել են Հաննան (1980 թվականին), երկվորյակներ Էդվարդը և Քրիստիանը (1982 թ.) և Թոմասը (1999 թ.): Ամուսինները բաժանվել են 2011 թվականին:
Ամուսնալուծության գործընթացի ժամանակ Գիբսոնն սկսել է հանդիպել ռուսաստանցի Օքսանա Գրիգորևայի հետ: 2009 թվականի հոկտեմբերին ծնվել է նրանց Լյուսիա անունով դուստրը: Շուտով Գրիգորևան դերասանին մեղադրել է ընտանեկան բռնության մեջ, և զույգը բաժանվել է: