Ադրբեջանի Հաջի Զեյնալաբդին Թաղիև գյուղի «Ազերսուն» արդյունաբերական պարկի տարածքում խոշոր հրդեհ է բռկվել, որը շարունակվում է արդեն չորս ժամ։ Չնայած պետական հրշեջ ծառայության ներգրավվածությանը երեկ մինչև ուշ գիշեր հրդեհը դեռ չի հաջողվել մարել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` պայթյունների ձայներ են լսվում:
Սումգայիթում հրդեհի վայր է ժամանել Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-գնդապետ Քամալադին Հեյդարովը։
Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: