Ուղեղի ոչ ինվազիվ խթանման մեթոդը կարող է օգնել ծխելուց հրաժարվելուն. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Ուղեղի ոչ ինվազիվ խթանման մեթոդը կարող է օգնել ծխելուց հրաժարվելուն. հետազոտություն

Ուղեղի ոչ ինվազիվ խթանումը (NIBS) կարող է օգնել մարդուն թողնել ծխելը, պարզել են Դիժոն-Բուրգունդիայի (Ֆրանսիա) Համասլարանական հիվանդանոցային կենտրոնի գիտնականները։ Նրանց նոր աշխատանքի եզրահանգումները նկարագրվել են Addiction ամսագրում։

Վերջին ժամանակներս NIBS-ն ավելի հաճախ է օգտագործվում ադիկտիվ խանգարումների, օրինակ՝ ալկոհոլի կամ հոգեակտիվ այլ նյութերի չարաշահումից բուժման համար։ Բայց նոր հետազոտությունում մասնագետները որոշել են դիտարկել այդ մեթոդի կիրառումը նիկոտինային կախվածություն ունեցող մարդկանց վրա։

Դրա համար նրանք կատարել են պարբբերական վերլուծություն եւ NIBS-ի արդյունավետության մետաանալիզ՝ ծխելուց երկարատեւ հրաժարման դեպքում, ինչպես նաեւ 7 այլ հետազոտություններ՝ մոտ 700 պացիենտի ընդգրկմամբ։

Պարզվել է, որ ծխողները, որոնք 3-6 ամիս ենթարկվել են NIBS-ի, 2,39 անգամ ավելի մեծ շանսեր ունեին ծխելուց երկար ժամանակով հրաժարվելու համար, քան այն ծխողները, որոնք դատարկահաբ էին ստացել։

news.am